«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՀԵՀ-Վանաձորի պետական համալսարան համագործակցությունը շարունակական է

ՀԵՀ-Վանաձորի պետական համալսարան համագործակցությունը շարունակական է
21.06.2014 | 13:38

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հունիսի 20-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանին պատկանող «Բազում» հանգրվանին հատկացրեց կահույք՝ մահճակալներ ու կողապահարաններ։ Համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և բարձր գնահատեց երկու կառույցների միջև համագործակցությունը։ Նա ընդգծեց, որ հիմնադրամը մեծապես աջակցում է նաև բուհի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հարցում, ինչը սոցիալական մեջ օգնություն է երիտասարդներին ու նրանց ընտանիքներին։

Վանաձորի պետական համալսարանի «Բազում» հանգրվանը գործում է շուրջ 6 տարի։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հենրի Մատինյանի տեղեկացմամբ՝ ճամբարում անցկացվում են ամառային դպրոցներ, սեմինարներ, մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր, երիտասարդական հավաքներ, որոնց մասնակցում են ոչ միայն իրենց բուհի, այլև այլ կրթօջախների ու տարածաշրջանների ուսանողներ, երիտասարդներ Արցախից։ «Մեր ուսանողական հանգրվանը որոշակի կահույքի խնդիր ուներ, ինչը լուծեց ՀԵՀ-ը՝ առավել հարմարավետ դարձնելով ուսանողների հանգիստն ու աշխատանքը»,- ասաց Հենրի Մատինյանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանն էլ ներկաներին փոխանցեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքը, որում, մասնավորապես, ընդգծվում էր, որ հիմնադրամի որդեգրած քաղաքականությունից է բխում ծրագրերի ապակենտրոնացումը և բոլոր մարզերում պետական երիտասարդական քաղաքականության համատեքստում տարաբնույթ նախաձեռնությունների իրականացումը։ «Բոլոր այն հնարավորությունները, որ կան մայրաքաղաքում, մենք միասին պետք է փորձենք ստեղծել նաև մարզաբնակ երիտասարդների համար։ Այսօր Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի «Բազում» հանգրվանին հատկացվող գույքը հենց այդ քայլերից մեկն է։ Հուսով ենք՝ այն կնպաստի երիտասարդների հանգիստն առավել հարմարավետ դարձնելուն»,- ասված էր Կարեն Ավագյանի խոսքում։
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվում էր համերգային ծրագրով։

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ